Grow your business in Armenia

Overview

In Armenia, the EBRD helps small and medium-sized businesses grow, succeed, then grow again, becoming genuine catalysts for their local economies, then their region.

We connect our clients to local consultants and international advisers who can help transform a huge range of businesses. From the smallest looking to grow to those going global, our expert network of doers, thinkers and advisers help our clients to step up and start thinking big.

We support businesses from many industries, such as food and beverages, wholesale and retail distribution and construction and engineering. We don’t just work in the capital city. In fact, 76 per cent of our projects are outside Yerevan.

Whether it’s a new website, a quality management system, a marketing strategy or even a completely new governance structure, we work with you to define the best project to fit your needs. Then, we’ll support you through the whole process, using our years of experience to make sure the project achieves the best results. One year after every project, we return to measure the impact we made. And the results speak for themselves.

Within a year of a project:

  • 93 per cent of our clients in Armenia increase their turnover – with a median increase of 70 per cent – and 84 per cent improve their productivity, as they expand their business
  • 55 per cent see significant job creation
  • 31 per cent of our clients in Armenia secure external funding to finance their growth.

Key documents:
 
 

Հայաստանում գործող Փոքր բիզնեսների աջակցության թիմն օգնում է փոքր և միջին բիզնեսներին աճել, հաջողություն ունենալ, այնուհետ շարունակելով աճել և զարգանալ՝ դառնալ իրենց տեղական, ինչպես նաև տարածաշրջանային տնտեսությունների իրական խթանները:

Մենք կապ ենք հաստատում մեր և տեղական խորհրդատուների ու  միջազգային խորհրդատուների միջև, որոնք կարող են օգնել բազմապիսի բիզնեսներ փոխակերպել: Լինի փոքր բիզնես, որը ձգտում է մեծանալ, թե բիզնես, որն ուզում է դուրս գալ համաշխարհային շուկա՝ իրականացնողների, մտածողների և խորհրդատուների մեր փորձագիտական ցանցն օգնում է նրանց ընդլայնվել և ավելի մեծ մասշտաբներով մտածել:

Մենք աջակցում ենք արդյունաբերության տարբեր ճյուղեր ներկայացնող բիզնեսներին, ինչպես, օրինակ՝ սննդարդյունաբերության կամ խմիչքի արտադրության, մեծածախ և մանրածախ առևտրի, շինարարության կամ ինժեներական ծառայությունների ոլորտում մասնագիտացող ձեռնարկություններին: Մենք միայն մայրաքաղաքում չէ, որ աշխատում ենք: Իրականում, մեր ծրագրերի 76 տոկոսը իրականացվում են Երևանից դուրս:

Լինի նոր կայքէջ, որակի կառավարման համակարգ, մարքեթինգային  ռազմավարություն կամ նույնիսկ լիովին նոր կառավարման կառուցվածք, մենք աշխատում ենք Ձեզ հետ՝ հատկորոշելու այն ծրագիրը, որը լավագույնս կհամապատասխանի Ձեր կարիքներին: Այնուհետ, մենք կաջակցենք Ձեզ ողջ գործընթացի ընթացքում՝ ի նպաստ բերելով մեր բազմամյա փորձը՝ համոզվելու, որ ծրագիրն ապահովում է լավագույն արդյունքները: Յուրաքանչյուր ծրագրի ավարտից մեկ տարի անց մենք վերադառնում ենք՝ չափելու մեր ծրագրի ունեցած ազդեցությունը: Իսկ  արդյունքներն ակնհայտ են: 

Ծրագրի իրականացումից մեկ տարի անց.

  • Մեր հայաստանյան հաճախորդների 93 տոկոսի մոտ նկատվում է շրջանառության աճ՝ միջինը 70 տոկոս, իսկ 84 տոկոսը բարելավում է արտադրողականությունը՝ բիզնեսի ընդլայնմանը զուգահեռ:
  • 55 տոկոսի դեպքում աշխատատեղերի զգալի աճ է նկատվում,
  • Մեր հայաստանյան հաճախորդների 31 տոկոսը արտաքին ֆինանսավորում է ներգրավում՝ իրենց աճը ֆինանսավորելու նպատակով:

Իրավասության չափանիշները

Աջակցության իրավունք ստանալու համար ձեռնարկությունը պետք է բավարարի հետևյալ չափանիշներին.

  • Մեծությունը. Մինչև 50 միլիոն եվրո տարեկան շրջանառություն կամ հաշվեկշռի 43 միլիոն եվրո ընդհանուր ցուցանիշ: Սովորաբար մենք աշխատում ենք մինչև 250 աշխատակից  ունեցող ձեռնարկությունների հետ:
  • Սեփականությունը. Մենք համագործակցում ենք տեղաբնակ ՀՀ քաղաքացիների սեփական մասնավոր բիզնեսների հետ:
  • Ընկերության գործունեության ժամկետը. Մենք աշխատում ենք երկու և ավելի տարի գործող բիզնեսների հետ:
  • Ոլորտ. Մենք համագործակցում ենք գրեթե բոլոր ոլորտները և արդյունաբերությունները ներկայացնող բիզնեսների հետ: Մենք ՉԵՆՔ ԿԱՐՈՂ համագործակցել ռազմական գործողություններում կամ ռազմական արդյունաբերությունում, ծխախոտի արտադրությունում, դրամախաղային կամ ֆինանսական ծառայություններում ներգրավված ընկերությունների հետ:
  • Ազնվություն. Մենք ակնկալում ենք, որ այն ընկերությունները, ում հետ համագործակցում ենք, համապատասխանում են ազնվության՝ մեր սահմանած բարձր չափորոշիչներին: Մենք չենք աշխատում այն բիզնեսների հետ, որոնց հանդեպ ընթացիկ կամ նախկինում հարուցված դատական գործեր կան, որոնք կարող են ազդել ծրագրի իրականացման վրա:

Հիմնական փաստթղթերը.

 

Funding and results

Since starting work in Armenia in 2003, we’ve helped over 1,200 enterprises access advice, thanks to funding from Canada, the Early Transition Countries Fund, the EBRD Shareholder Special Fund, the European Union Neighbourhood Investment Facility, the Taiwan-EBRD Cooperation Fund, Sweden and the United States. Our work in Armenia is currently funded by the EBRD, the European Union under the EU4Business Initiative, the Early Transition Countries Fund and Sweden.

Ֆինանսավորումը և արդյունքները

2003թ.-ին Հայաստանում մեր գործունեությունն սկսելուց ի վեր մենք խորհրդատվական ծառայությունները հասանելի ենք դարձրել  ավելիք քան 1,200 ձեռնարկությունների համար՝ Կանադայից, Վաղ անցումային երկրների հիմնադրամից, ՎԶԵԲ-ի բաժնետերերի հատուկ հիմնադրամից, Եվրամիության Հարևանության Ներդրումային Գործիքից, Թայվան-ՎԶԵԲ համագործակցության հիմնադրամից, Շվեդիա և Միացյալ Նահանգներից ստացված ֆինանսական միջոցների շնորհիվ: Հայաստանում իրականացվող մեր աշխատանքը ներկայումս ֆինանսավորում են ՎԶԵԲ, Եվրոպական Միությունը «EU4Business»-ի շրջանակներում և Շվեդիայի և Վաղ անցումային երկրների հիմնադրամը: